ԱՄԷ-ում զբոսաշրջիկների համար նոր կանոններ

69

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են դեպի Դուբայ և Աբու Դաբի ուղևորվող ճանապարհորդների և տարանցիկ զբոսաշրջիկների համար նոր կանոնների մասին: Բոլոր քաղաքացիները, բնակիչները, զբոսաշրջիկները և տարանցիկ ուղևորները պետք է ստանան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում թեստն անհրաժեշտ չէ: Բացասական արդյունքները ուժի մեջ կլինեն 96 ժամ։

Էմիրություններ մեկնող բոլոր ուղևորները պետք է լրացնեն իրենց առողջությանը վերաբերող հայտարարագիր: News.ru-ն նշում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները կորոնավիրուսային համաճարակի պատճառով 2020-ի մարտին դրել են նարգիլե ծխելու արգելք։