ԱՀԿ-ի կոչը ՌԴ-ին

72

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկնաբանել է Ռուսաստանում COVID-19- ի դեմ պատվաստանյութի մոտալուտ  արտադրության մասին տեղեկությունները: Կազմակերպությունը կոչ է արել պահպանել անվտանգ օգտագործման բոլոր պահանջները:

«Նախքան կիրառման լիցենզիա ստանալը ցանկացած պատվաստանյութ և ցանկացած դեղամիջոց պետք է ենթարկվի փորձությունների և փորձարկումների մի ամբողջ շարքի», ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերի խոսքերը մեջբերում է Le Figaro թերթը: