6 տարի առաջ՝ օգոստոսին, Սինջարում սպանվել է առնվազն 500 եզդի

64

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։

Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»։

Նշենք, որ 2014 թվականի օգոստոսի սկզբներին իսլամիստական զինված ուժերը  գրավել են Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարության համաձայն՝  ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդի: Օգոստոսի 15-ին իսլամիստ ահաբեկիչները եզդիական փոքր Կոջո գյուղում սպանել են 80 տղամարդու և գերի վերցրել 100 երեխաների և կանանց։