Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա արդեն դիվերսիա է. քաղաքագետ

78

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախումների թեմային: Նրա կարծիքով՝ Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն  կարող են ունենալ: Ակնհայտ է, որ դրանց մասնակցություն է ունեցել Ադրբեջանը՝ պետական մակարդակով:

«Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է իրականացրել Ռուսաստանի տարածքում: Նման արարքները չեն ներվում: Դա Ռուսաստանի ինքնիշխանության դեմ գործողություն է, ինչն ոչ մի իրեն հարգող պետություն անպատասխան չի թողնում: Հակառակ դեպքում դա կարող է կրկնվել: Սա արդեն հայ-ադրբեջանակ կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է:

Նման դեպքերում միշտ պատասխանը համարժեք է լինում: Տեսնենք»,- գել է քաղաքագետը: