Շվեդական սեղանը համաճարակի օրերին Թուրքիայում

46

Թուրքական հյուրանոցներում սննդի չափանիշները, ներառյալ «all inclusive»-ինը, մնացել են նույնը, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով շվեդական սեղանի անձնակազմը ինքն է հաճախորդների ափսեների վրա դնում ուտեստները։

Ըստ Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի՝ գները Թուրքիայի հուրանոցներում դժվար թե բարձրացվեն՝ չնայած համաճարակի հետ կապված ծախսերի ավելացմանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։