Նա համաձայն է, համաձայն է… բայց արդյո՞ք նա համաձայն է

78

«Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Պահանջատեր դիմորդ» քաղաքացիական շարժման անդամ Հայկ Բաբալյանը: Նա տեղեկացնում է, որ  Արայիկ Հարությունյանը վերջապես  պատրաստակամություն է հայտնել հանդիպելու դիմորդների հետ: «Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո»,- տեղեկացնում է Հայկ Բաբալյանը։

Դիմորդի գրառմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարության  Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը գրել է. «Հարգելի Հայկ, պետք չէ ապատեղեկատվություն տարածել և ապակողմնորոշել լրատվամիջոցներին. նախարարի գրաֆիկում վաղը նման որևէ հանդիպում նախատսված չէ»: