Յարոսլավլում դեսանտայինները ծեծել են ԼԳՏԲ ակտիվիստին

101

Յարոսլավլում մի խումբ դեսանտայիններ հարձակվել են ԼԳԲՏ ակտիվիստի վրա: Այս մասին տեղեկացնում է Լենտան՝ հղում անելով 76.ru պորտալին:

Ակտիվիստը կանգնած է եղել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ «Համասեռամոլները նույնպես ծառայում են օդային ուժերում» պաստառով: Դրանից հետո փողոցով անցնող դեսանտները հարձակվել են նրա վրա։

Երկու ոստիկան փորձել են միջամտել, սակայն դեսանտները մի քանի հարված են հասցրել ԼԳԲՏ ակտիվիստին, կոտրել վերջինիս ակնոցները:

Ակտիվիստը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Աղբյուրը` Antifake.am