«Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել». Վահագն Վարագյան

89

«Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել յան մասին, որ Նորքի այգիները վաճառքի են հանվել:

«Ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքում փոխանակ անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում, որի հետևանքով վերանում է ոչ միայն կանաչ գոտին, այլև տարիներ շարունակ գործունեություն ծավալած պայքարիստների մի ողջ տեսակ, որը հիմա կամ պետական բարձր պաշտոնների է, կամ էլ կողքից դրանց սատարող արտահաստիքային ֆեյսբուքյան ստատուսագրի գործ է անում: Այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեկ հեկտարից ավել կանաչ գոտի վառվեց, որովհետև Երևանի խեղկատակ քաղաքապետը «մոռացել էր» խոտն ու ծառերը ամռան ամիսներին ջրել: Ձայն չկա: Այս տարի Հայաստանի անտառների 11.575 հեկտարը կերել են թրթուրները՝ Շրջակա միջավայրի նախարարության տոտալ անգործության հետևանքով, ձայն չկա: Եվ սա այն դեպքում, երբ վերջին 2 տարիների ընթացքում սովորական սպառողի համար փայտի մեկ խորանարդ մետրի գինը 12.000 դրամից դարձել է 30.000 դրամ: Այսինքն՝ կառավարության մատը մատին չտալու հետևանքով գյուղացին, որ գազով տաքանալու համար համապատասխան եկամուտներ չունի, դժվարություններ ունի նաև վառելափայտով տաքանալու հարցում: Բայց Նորքի այգիների հարցն այդ դեպքը չէ: Հավատացեք, Նորքի 2 հեկտար այգիների տարածքի վաճառքի դեպքում երևանցիերը ստիպված են լինելու մոռանալ թթվածին շնչելու մասին»,-գրել է Վարագյանը: