Հարուստ երկրները «ագրեսիվորեն են տրամադրված»

54

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Եվրոմիությունը պայմանավորվել են գնել կորոնավիրուսի դեռևս չմշակված պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին: Այդ մասին հաղորդում է  Bloomberg-ը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերության ուսումնասիրությունը:

Այսպես, օրերս ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պայմանագիր են կնքել Sanofi-ի և GlaxoSmithKline Plc-ի, իսկ  Ճապոնիան՝ Pfizer-ի հետ: Ըստ գործակալության՝ ԵՄ-ն նույնպես «ագրեսիվորեն է տրամադրված» պատվաստանյութի գնման գործընթացում:

Վերլուծաբանները նշում են, որ չափաբաժինները կարող են բավարար չլինել 7,8 միլիարդ մարդու համար, իսկ աղքատ պետությունները կմնան «հերթի վերջում»: Նման իրավիճակ ստեղծվել էր 2009-ին խոզի գրիպի պատվաստանյութի մատակարարման հետ կապված: