Հակոբ Մովսեսը նաև սրբապիղծ է

90

Հակոբ Մովսեսը ոչ միայն ճիշտ չգիտի Նարեկացու` Մարիամ Աստվածածնին ձոնված «Մեղեդի ծննդի» տաղի վերնագիրը, այլ նաև սրբապիղծ է, ահավասիկ ապացույցը. «Նարեկացու «Տաղ հարության» բանաստեղծության մասին սովորեցրել են, որ այդտեղ հայոց Տիեզերական վարդապետը երգել է աշխարհիկ կնոջը՝ հավանաբար նկատի ունենալով վերջինիս կրծքերն ու բդերը։ «Մատյանի» մասին սովորեցրել են, որ այդտեղ քրիստոնեության մեծ ճգնավորն ու սուրբը պայքարել է Աստծու դեմ, նրան իրենց սիրած գողական իշխանավորների նման կանչել է մի «յանի վրա» եւ հաշիվ մաքրել»։ Եվ էս մակարդակով ու ոճով հանդգնում է քննադատել բուհերի բանասիրական ֆակուլտետներում գրոշների դիմաց իրականացվող ազգանվեր կրթությունը: Մնացածի մասին էլ չխոսեմ, քանի որ համատարած զզվանք է առաջացրել նրա հարցազրույցը:

Վանո Եղիազարյան, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր