Կորոնավիրուսի դեմ պայքարում օրինակելի երկիր՝ ըստ ԱՀԿ-ի

90


«ՌԻԱ» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ Արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեին, գրում է, որ Վիետնամը, ըստ ԱՀԿ-ի, կարող է այլ երկրների համար օրինակ ծառայել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Խոսքը Վիետնամում կորոնավիրուսի նոր բռնկման մասին է: Ըստ տեղական իշխանությունների, վիրուսը կարող էր մուտք գործած լինել Դանանգ քաղաք ապօրինի ներգաղթյալների հետ միասին կամ ձևավորված լինել քաղաքի հիվանդանոցներից մեկում մուտացիայի արդյունքում:

«Վիետնամում գործում են արագ և համապարփակ կերպով, նրանց ունեցած համակարգը կարող է օգնել վերահսկել այս բռնկումը: Ահա թե ինչ մենք պետք է տեսնենք բոլոր երկրներում», ասել է Կերխովեն։