«Կարելի է ստեղծել «Հայոց լեզվի ու հայ գրականության ուսուցիչների արհմիություն» ». Գևորգ Էմին-Տերյան

82

Հարգելի ընկերներ, հատկապես ուսուցիչներ, արդեն պարզ է, որ ԿԳՄՍ֊ն չարաբաստիկ չափորոշիչներով չի սահմանափակվելու։ Հետո ի հայտ են գալու նոր ճակատներ, որոնցից մեկն էլ, ենթադրում եմ, լինելու են հայերենի ու հայ գրականության ուսուցիչների իրավունքների սահմանափակումները (ատեստացիաներ, վերապատրաստումներ ևն), որոնք կարող են վերաճել հետապնդումների։ Դա կանխելու և ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար կարելի է ստեղծել «Հայոց լեզվի ու հայ գրականության ուսուցիչների արհմիություն», որը ոչ միայն կզբաղվի ուսուցիչների իրավունքների պաշտպանությամբ, այլև կգույքագրի ոլորտի խնդիրները ու կփորձի դրանք լուծել, կկազմակերպի որոշակի դասընթացներ ևն։ Արհմիության վճարը կարող է լինել սիմվոլիկ գումար` ամսական 100 դրամ, որի դիմաց ուսուցիչները կստանան իրավաբանական և այլ բնույթի խորհրդատվություն ու աջակցություն։ Ի՞նչ կասեք։