Թուրքիան, Ինդոնեզիան և Աֆղանստանը կամրապնդեն համագործակցությունը

66

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:

Ղեկավարները միմյանց շնորհավորել են Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման ուղիները: Նրանք նաև շեշտել են տարածաշրջանային հարցերում համագործակցության ամրապնդման իրենց վճռականությունը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: