Երբ կիրականացվեն պատվաստումները ՌԴ-ում

64

Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական ​​կենտրոնը պատրաստվում է նոյեմբերից սկսել կոռոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: Այդ մասին Вести-ին տված հարցազրույցում հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

«Մենք ակնկալում ենք արտադրությունը սկսել այս տարվա նոյեմբերին: Հետևաբար, տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին մենք կարող ենք խոսել առնվազն ռիսկային խմբերի պատվաստումների մասին՝ այնուհետև անցում կատարելով զանգվածային պատվաստումներին», պարզաբանել է նա: