Բացահայտվեց Չինաստանից անհայտ բովանդակությամբ հարյուրավոր ծանրոցների գաղտնիքը

73

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը պարզել է, թե ինչ  սերմերով փաթեթներ են Չինաստանից ստացել հարյուրավոր մարդիկ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Նոր Զելանդիայում:

Փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրել են ծանրոցների պարունակությունը և եկել այն եզրակացության, որ սերմերը իրենցից վտանգ չեն ներկայացնում: Փաթեթներում գտնվում էին անանուխի, վարդի, հազրեվարդի, կաղամբի, նարդոսի, մանանեխի և պատատուկի սերմեր, հաղորդում է The Business Insider-ը:

Ավելի վաղ անհայտ սերմերով փաթեթներ էին ստացել ամերիկյան երեք նահանգների բնակիչներ, իսկ փաթեթների վրա չինարեն լեզվով նշված էր, թե զարդեր են պարունակում։ Սկզբում ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը չէր ճանաչել սերմերը և ենթադրել էր, թե դրանք վնասակար մշակաբույսեր են: