Ավստրիացի զբոսաշրջիկը սելֆի անելիս կոտրեց քանդակի մատները

68

Ավստրիացի զբոսաշրջիկը սելֆի անելիս կոտրել է իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովայի Պոլինա Բոնապարտի քանդակի մատները:

Դա տեղ ունեցավ Իտալիայի Պոսանյո թանգարանում, որտեղ առկա է Կանովայի ստեղծագործությունների գիպսե քանդակների հավաքածու: Թանգարանի տվյալների համաձայն, զբոսաշրջիկը անհոգաբար նստել է քանդակի վրա և կոտրել նրա ոտքի երկու մատները: Դեպքից հետո զբոսաշրջիկը որոշել է անհապաղ լքել հաստատությունը:

Բարեբախտաբար, քանդակի մատները ժամանակին գտնվեցին: Թանգարանն արդեն զբաղվում է վերականգնողական աշխատանքներով: