Ականի ահազագ Մոսկվայի մետրոյում

65

Ստուգվելու են Մոսկվայի մետրոյի բոլոր կայանները, քանի որ ստացվել է ականի տեղադրման մասին անանուն հաղորդագրություն: Հաղորդագրությունն ուղարկվել էր Մոսկվայի մետրոպոլիտենին։ Այնտեղ գրված է երեք կայաններում տեղադրված ականների մասին, սակայն նշված չէ, թե որոնց։

Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ստուգումները կիրականացվեն ամբողջ մետրոյում, հաղորդում է Москва24-ը։ Նման ստուգումներն իրականացվում են առանց ուղևորներին տարհանելու: