Ալի Աքբար Վելայաթին ողջունում է Այա-Սոֆիայի վերածումը մզկիթի

69

Միջազգային հարցերով Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կարևոր իրադարձություն է համարել Այա-Սոֆիայի կարգավիճակի փոփոխումը։ Նրա խոսքերով՝ Այա-Սոֆիան Թուրքիայի ամենակարևոր մզկիթներից մեկն է:

«Մենք շնորհավորում ենք թուրք ժողովրդին իսլամական աշխարհի համար այս կարևոր հաջողության կապակցությամբ», ասել է Վելայաթին, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: