Ջամշիդ Շարմահդը ձերբակալվել է Իրանու

77

Ֆեյսբուկյան օգտատեր Սահակ Շահմուրադյանը իր էջում գրում է, որ “Ալավի․ Ջամշիդ Շարմահդը ձերբակալվել է Իրանում
Իրանի Անվտանգության նախարար Ալավին մեկնաբանել է <<Թոնդար>> ահաբեկչական խմբի ղեկավարի ձերբակալման մանրամասները։
Շաբաթ օրը, Իրանի ավտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդը, որը Միացյալ Նահանգներից ղեկավարում էր Իրանում կազմակերպված դիվերսիոն գործողությունները, ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում:

Շաբաթ երեկոյան հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, պարզաբանելով, թե ինչպես է Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխը ձերբակալվել. Իրանի անվտանգության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին ասել է. «Թոնդար խմբավորման պարագլուխը հանդիսանում է հակաիրանական գործողությունների աղբյուր, բայց Իրանի անվտանգության ծառայության խիզախ քայլերի շնորհիվ, ժամանակին վերջնական հարված հասցվեց այդ խմբավորմանը»:

Ալավին նշել է.«Ջամշիդ Շարմահդը, որ իրեն համարում էր ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակից, այսօր հայտնվել է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության ուժերի ձեռքում»:

Նշելով, որ Թոնդար ահաբեկչական խմբավորման ղեկավարի ձերբակալությունը անվտանգության նախարարության կողմից, թշնամիներին հարվածելու առաջին բարդ գործողությունը չէ, Իրանի անվտանգության նախարարը հայտարարել է. «Ջամշիդ Շարմահդի ու նրա գլխավորած ահաբեկիչների կողմից իրականացված 27 ահաբեկչական գործողությունները չեզոքացվել են Իրանի անվտանգության ուժերի ջանքերի ու զգոնության շնորհիվ»: