«Հակոբ Մովսեսի համար գրականությունը տրոլեյբուս է». Դավիթ Գյուլզադյան

169

Գրականագետ Դավիթ Գյուլզադյանը գրում է.

«Հակոբ Մովսեսի համար գրականությունը տրոլեյբուս է, գրողները`առոք-փառոք նստած ուղևորներ: Այդ ուղևորներից անտանելին Վահագն Դավթյանն ու Սիլվա Կապուտիկյանն էին, որոնց դեռ նստած վիճակում Հակոբն այդ տրոլեյբուսում հոլի պես պտտվում, բզում էր նրանց ուսերին, թե` իջե՛ք, հերիք է, հիմա նստելու ի՛մ հերթն է: Տնաշենները սկզբում չիջան, բայց իրենց իջնելուց առաջ տեղ էին պահել Խաչիկ Մանուկյանի համար: Էդպես էլ զառամյալ տարիքին քացի տվող Հակոբս նստելու տեղ չգտավ…»

Դավիթ Գյուլզադյան