Facebook-ը կմրցակցի YouTube-ի հետ

87

Facebook-ը տեղեկացնում է, որ պայմանագրեր է կնքել Sony Music-ի, Warner Music-ի, Universal Music-ի և ձայնագրման այլ ընկերությունների հետ։ Սոցցանցը մինչ այժմ իրավունք ուներ տեղադրելու աուդիո ձայնագրություններ, բայց դեռևս չէր կարող ցուցադրել երաժշտական ​​տեսահոլովակներ:

Այժմ փաստաթղթերը Facebook-ին իրավունք են տալիս իր ռեսուրսների վրա տեղադրել լիցենզավորված երաժշտական ​​տեսահոլովակներ, որոնք մոտ օրերս կկարողանան դիտել ամերիկացի օգտատերերը: Ավելին, սոցցանցը ստացել է տեսահոլովակների ցուցադրման պրեմիերայի իրավունք: Պայմանագրերը Facebook-ին կօգնեն մրցակցել YouTube-ի հետ, որը պատկանում է Google-ին: