Ռուսական պատվաստանյութից իմունիտետ մարդկանց և կենդանիների 100%-ի մոտ

90

Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը իմունիտետ է առաջացրել կամավորների 100%-ի մոտ։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի» ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Ըստ նրա՝ փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը ցույց են տվել, որ պատվաստանյութի ներարկումից հետո 100% անձանց մոտ 21 օրվա ընթացքում ձևավորվել է իմունիտետ: Կենդանիների 100%-ի մոտ նույնպես ձևավորվել է իմունտիտետ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։