Պատվաստանյութի փորձարկումների ավարտ ՌԴ-ում

82

ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, հաղորդում է “ՌԻԱ” գործակալությունը։ Պատվաստայութը մշակվել է Գամալեյիի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից:

Ըստ Մուրաշկոյի՝ զանգվածային պատվաստումները նախատեսվում է իրականացնել հոկտեմբերից:

Այժմ պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ պատվաստանյութի գրանցման նպատակով։ Ակնկալվում է, որ պատրաստուկը կգրանցվի օգոստոսի 10-12-ին։ Շրջանառման թույլտվությունը նախատեսվում է ստանալ օգոստոսի 15-16-ը: