Արտակարգ իրավիճակի ահազանգ Սոչիում

75

Սոչիում արտակարգ ծառայությունները բարձր զգոնության վիճակում են։ Առաջիկա օրվա ընթացքում առողջարանային քաղաքում սպասվում են կարկտախառն անձրև և ամպրոպ: Վատ եղանակի պատճառով կարող են հեղեղվել փողոցներ, հաղորդում է news.ru-ն:

Սովորաբար օգոստոսն ու սեպտեմբերը հարավային քաղաքի համար այս առումով ամենադժվարն են: Հաճախ առաջանում են ջրհեղեղներ և պտուտահողմեր: Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոթորկի նախազգուշացում է տարածել և բնակիչներին ու հյուրերին խնդրել զգոն լինել և տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։