Կորոնավիրուսի 291 նոր դեպք, 560 առողջացած, 11 մահ

68

Օգոստոսի 1-ին գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից այտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։