Լապշինն այցելել է Թել Ավիվում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին

93

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Լապշինն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում. «Այսօր այցելել եմ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Իսրայելում առաջին և միակ հուշարձանը գտնվում է Թել Ավիվի արվարձանում ՝ Պետախ Տիկվայում»: