Իրավիճակը վերջին ամիսներին ՌԴ ռեստորանային շուկայում

99

Մայիսին գրանցված 52,1% անկումից հետո հունիսին Ռուսաստանի հանրային սննդի ձեռնարկությունների դրամաշրջանառությունը շարունակել է նվազել և կրճատվել է 42,9%-ով։

Ռեստորանատերերի շուրջ 15%-ը ակնկալում է վերականգնել ունեցածը միայն մեկ տարի անց: Ըստ «Ռոսստատի» գնահատականների՝ ճգնաժամի պատճառով ընդհանուր առմամբ սպառողների մոտ 59%-ը կրճատել է ծախսերը նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, հաղորդում է «Կոմերսանտը»: