Ինչպե՞ս ՌԴ-ն այդքան արագ մշակեց պատվաստանյութ

74

Սեչենովի համալսարանի Տրանսլյացիոն բժշկության և կենսատեխնոլոգիայի ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը Парламентская газета-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես Գամալեյիի անվան կենտրոնը կարողացավ այդքան արագ մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:

Նրա խոսքերով՝ տեխնոլոգիական պլատֆորմը ստեղծվել է 20 տարվա ընթացքում։ Գիտնականներն առանձնացրել են կորոնավիրուսի տարրերը և տեսել, թե ինչ սպիտակուցներից է բաղկացած վիրուսը, և որոնք են առաջացնում իմունային պատասխան: Այդ սպիտակուցները տեղադրվել են ադենովիրուսային վեկտորի վրա, որը երկար տարիներ օգտագործվել և փորձարկվել է, ասել է տնօրենը։