Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են զորավարժությունները

74

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համատեղ զորավարժությունները, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Զորավարժություններին մասնակցում են բազմաթիվ տանկեր և զրահատեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Նախիջևանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները նվիրված են բանակային զորամիավորումները ​​լիարժեք մարտական պատրաստվածության բերելուն:

Ըստ լրատվական գործակալությունների, 2013 թվականին Բաքուն և Անկարան անցկացրել են 7 համատեղ զորավարժություն, իսկ անցյալ տարի դրանց թիվը կրկնապատկվել է, տեղեկացնում է  Deutsche Welle-ն: