“Թեւեր եմ տեսնում” բալլադըՙ ֆիլմի վերածված

81

Դետրոյթցի արվեստագետ Կեննի Ուաթսոնի ձայնագրած սիրատենչ սիմֆոնիկ բալլադը, որ “Հայկական եռերգություն” խորագրով մրցանակակիր վավերագրական ֆիլմի մաս է կազմում, առանձին ֆիլմի է վերածվել եւ թողարկվել վերջերս “Apple Music”, “Tunes” եւ “Spotify” երաժշտական հարթակներում:

Ֆիլմը, որ թողարկվել է անգլերենից բացի, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, արաբերեն, արեւելահայերեն ենթախորագրերով, պատմում է ամերիկահայ կոմպոզիտոր Դեն Եսյանի անցած ուղու մասին: “Թեւեր եմ տեսնում” ստեղծագործությունը Եսյանը գրել է իր գործընկերՙ Դեյվիդ Բարրետի համագործակցությամբ: Վերջինս ճանաչում է ձեռք բերել հատկապես “NCAA-ի տղամարդկանց բասկետբոլի առաջնության”, “Մի լուսավոր պահ” հիմնը հորինելու համար:

“Թեւեր եմ տեսնում” երգը հուշամատյան է ատելության հողի վրա գործված դաժանությունների բոլոր զոհերին նվիրված: Մինչ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ ավելի քան հարյուր տարի առաջ, հինավուրց այն հարցը, թե ինչու մարդիկ վնասում են իրենցից տարբեր այլ մարդկանց, այսօր էլ շարունակում է այժմեական մնալ: Հույս ունեմ, որ երաժշտության միջոցով կկարողանամ որոշ չափով մեղմել մարդկանց ցավը¦, բացատրում է Եսյանը, որ “Եսյան երաժշտական ստուդիաների (Դետրոյթում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ Համբուրգում, Գերմանիա) սեփականատերն է: 2018-ին նրան ներառել են “Adcraft” գովազդային արդյունաբերության “Համբավավորների ճեմասրահում”ՙ այդ բնագավառում իր ունեցած անգնահատելի ավանդի առ ի գնահատական: Եսյանի ստուդիաները երաժշտական հեռուստահոլովակներ են ստեղծում “Յունայթեդ Արտիստ”, “Ֆորդ”, “Մկդոնալդսի”, “Դիսնեյի”, “Տոյոտայի” եւ այլ ընկերությունների համար:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ (Միրոր-Սփեքթեյթր)