Գործարկվեց արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

73

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի ղեկավար Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը այսօր իր թվիթերյան էջում հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմային էլէկտրակայանի գործարկման մասին։ Ատոմակայանը կոչվում է Barakah։

Վարչապետի խոսքերով՝ ծրագրվում է ԱՄԷ-ում գործարկել չորս ատոմակայան, որոնք կպահովեն պետության էլեկտրաէներգիայի կարիքների մեկ քառորդը անվտանգ, հուսալի և էկոլոգիապես մաքուր եղանակով: