«Անտարեսի» ստվերը գրականության նոր ծրագրում. Սեյրան Գրիգորյան

109

   Բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հարցազրույց է տվել, որտեղ գրականության դպրոցական ծրագրի նոր նախագծում տեսնում է «Անտարես» հրատարակչության ստվերային մասնակցությունը․ «Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր»։

   Հետաքրքիր է՝ առաջարկվող ցանկերում իսկապե՞ս այդքան շատ են «Անտարեսի» տպագրած գրքերը։

Սեյրան Գրիգորյան