ԱՄՆ-ի պատժամիջոցներ Չինաստանի դեմ՝ ույղուրների իրավունքների ոտնահարման համար

78

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել ՉԺՀ երկու պաշտոնատար անձանց և մեկ կազմակերպության դեմ՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ույղուրների իրավունքները ոտնահարելու համար, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության, ոտնահարումները ներառում են զանգվածային կամայական կալանքներ ու ֆիզիկական դաժան բռնություն Սինցզյանի բնիկ բնակչության՝ մուսուլմանական թյուրքական ույղուր ժողովրդի դեմ, ինչպես նաև տարածաշրջանի այլ էթնիկ խմբերի և փոքրամասնությունների դեմ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։