Apple-ը թանկացավ Saudi Aramco-ից

74

Ամերիկյան Apple ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկ հանրային ընկերությունը՝ տիտղոսը վերցնելով արաբական Saudi Aramco-ից (Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն)։

Տեղեկատվական տեխնոլոգիաների հսկայի կապիտալն այսօր գնահատվել է 1,78 տրիլիոն դոլար, հաղորդում է news.ru-ն: Saudi Aramco-ի կապիտալը գնահատվել է 10 միլիարդ դոլարով պակաս: Apple-ի արժեթղթերի գինը բարձրացել է լավ հաշվետվության հրապարակումից հետո։