2005թ. այսօրը վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ Երևան Դրայվը

78

Երևան Դրայվը (անգլերեն՝ Yerevan Drive) առաջին հայկական եռաչափ խաղն է, որը շուկա է եկել 2005 թվականի հուլիսի 31-ին:

Երևան Դրայվը Երևանում կատարվող և Օպերայի շենքի շրջակայքից սկսող մրցարշավի մասին է։ Նրա ընտրացանկը և երաժշտությունը հայերենով են։

Երևան Դրայվը կարելի է առանձնապես կամ որպես ցանցային խաղ խաղալ։

Որպես առանձին խաղ, կարելի է՝

Վարել (ընտրել մեքենա և համար, և ժամանցային վարում կատարել)

Մրցարշավներ (փորձել առաջին տեղը գրավել՝ Ուստա ընտրությունով)

Որպես ցանցային խաղ, կարելի է՝

Վարել (նույն առանձին վարելու նման, բայց ընկերների հետ)

Մրցարշավներ (միասին մրցել)

«Գող և Միլիցիա» խաղալ