12 միլիոն ամերիկացի մինչև տարվա վերջ կարող է աղքատանալ

67

ԱՄՆ Կոնգրեսը պետք է ընդլայնի ընտանիքներին աջակցելու իր ծրագիրը, հակառակ դեպքում ավելի քան 12 միլիոն ամերիկացի կմնա աղքատ: Այս եզրակացությանն են հանգել Urban Institute-ի փորձագետներն իրենց ուսումնասիրության ընթացքում:

Կանխատեսվում է, որ Միացյալ Նահանգներում մինչև 2020 թվականի ավարտը աղքատության մակարդակը կհասնի 11,9%-ի: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե երկրի իշխանությունները չհատկացնեն գործազրկության նպաստներ և չներկայացնեն սննդամթերքի ձեռքբերման և այլ օգնության միջոցներ։ Այդ միջոցները ներառված են ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատի կողմից արդեն իսկ ընդունված օրինագծում, բայց այն դեռ հաստատված չէ Սենատի կողմից, հաղորդում է news.ru-ն։