Փոքր երեխաները կարող են լինել Covid-19-ի գլխավոր փոխանցողները

110

«Հուլիսի 30-ին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ 5 տարեկանից փոքր երեխաների քթի մեջ հայտնաբերված կորոնավիրուսային գենետիկ նյութի մակարդակը 10-100 անգամ ավելի բարձր է, քան ավելի մեծ երեխաների ու մեծահասակների մոտ», գրում է ֆրանսիական Le Figaro-ն:

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան ավելի շատ վիրուսային գենետիկ նյութ է առկա, այնքան վարակիչ կարող է դառնալ վիրուսը: Այդ պատճառով «փոքր երեխաները կարող են լինել վիրուսի գլխավոր փոխանցողները բնակչության մեջ», ասվում է JAMA Pediatrics բժշկական ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ: