Տոկիոյում սննդի բեռնատարները անվճար ուտեստներ են տրամադրում բուժաշխատողներին

59

Տոկիոյում սննդի բեռնատարները (food truck) անվճար տաք ուտեստներ են տրամադրում առաջնագծի բուժաշխատողներին, իսկ այդ ծախսերը հնարավոր է եղել հոգալ հանրության կողմից հանգանակված գումարի հաշվին, հաղորդում է Kyodo News-ը:

Տվյալ մոտեցումը թե՛ խրախուսում է բժիշկներին ու բուժքույրերին, թե՛, միևնույն ժամանակ, ֆինանսապես օգնում սննդի բեռնատարների աշխատողներին՝ նկատի ունենալով համաճարակի ընթացքում նրանց կորցրած եկամուտը։ Համակարգը գործարկվել է մայրաքաղաքում հիվանդանոցային ասոցիացիայի կողմից։