«Սևանը մեր դեմքն է». Դավիթ Վանյան

121

Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանն իր  ֆեյսբուքյան էջով գեղանկար է հրապարակել` կից գրելով.
«Սևանը մեր դեմքն է, մեր հոգու հայելին։ Սևանի արտացոլանքի մեջ աշխարհը տեսնում է մեզ՝ մեր բոլոր թերություններով։

Մեզ՝ ինձ, քեզ, յուրաքանչյուր  Հայի պատիվ չի բերում, երբ մեր գեղեեցկուհին կանաչում, ճահճանում է։ Սիրելի ժողովուրդ, Սևանը բուժման կարիք ունի, և մենք պարտավոր ենք պահանջել կառավարություններից ու մեզանից, լծվել այդ գործին, սատարել ու փրկել տարածաշրջանի քաղցրահամ ջրերի այս անգնահատելի շտեմարանը։

Սևանը մեր ապագան է, մեր զենքն է, մեր ինքնության կարևորագույն բաղկացուցիչն է։ Այդպես կլինի՞, որ մեր բնակարանները մաքուր են ու կոկիկ, իսկ Սևանը մեռնում է աղբից ու կոյուղուց։ Մի՞թե հնարավոր չէ ժամանակակից մաքրման կայաններ կառուցել, որոշ շինություններից հրաժարվել, այնտեղ, որտեղ ապրում ենք՝ մաքրել ափն ու Սևանի հատակը։ Հնարավոր է։ Սա կարող է համահայկական նախագիծ դառնալ՝ միավորման նախագիծ։

Հայաստանից հարավ՝ կիսանապատ ու անապատներ են սկսվում։ Եթե այսօր՝ բնապահպանության բնագավառում ներդրումներ անենք, վաղը Հայաստանը առոջարանային ու հանգստյան մեծ գոտի կլինի, էլ չեմ ասում, թե որքան կարևոր է՝ բնակալիմայական փոփոխությունների դարում, ջրի այսպիսի պաշար ունենալ ։

Փրկենք Սևանը։
Ոչ Ամուլսարին»