Սմարթֆոնների շուկայում վաճառքի առաջատարը՝ ըստ Canalys-ի

83

Ըստ Canalys վերլուծական ընկերության՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում Huawei-ը սմարթֆոնների շուկայում վաճառքի առաջատարն է: Վերջին երեք ամիսների ընթացքում չինական ընկերությունը վաճառել է 55,8 միլիոն սմարթֆոն: Վաճառքների մեծ մասն իրականացվել է ՉԺՀ-ում (մոտ 70%): Միևնույն ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշի 5% անկում կա:

Samsung-ը վաճառել է 53,7 միլիոն սմարթֆոն և հայտնվել է երկրորդ տեղում։ Կորեական ընկերության դեպքում նախորդ տարվա համեմատ անկումն առավել նշանակալից է՝ 30%: Իսկ ամերիկյան Apple ընկերությունը գտնվում է երրորդ տեղում, հաղորդում է news.ru-ն:

Այնուամենայնիվ, Canalys-ի վերլուծաբանները կասկածում են, թե Huawei-ը կկարողանա պահպանել իր առաջատար դիրքը, քանզի Եվրոպայում դրա վաճառքն արագորեն նվազում է։