Սիրիան նախատեսում է կառուցել Այա-Սոֆիա անունով մատուռ

63

Քրիստոնեական Սկալբիա քաղաքի սիրիական աշխարհազորի հրամանատար Նաբիլ Աբդալլահը հայտարարել է հայրենի քաղաքում Այա-Սոֆիա խորհրդանշական անունով մատուռ կառուցելու մտադրության մասին:

«Դա կլինի փոքր եկեղեցի՝ ոչ ավելի, քան չորս մետր բարձրությամբ և չորս մետր լայնությամբ: Մատուռը նախատեսված կլինի ցույց տալու Սիրիայի իրական դեմքը, որտեղ համատեղ գոյություն ունեն տարբեր քաղաքակրթություններ և մշակույթներ: Հատկապես այս քաղաքը, որն ընդունել է ահաբեկչությունից փախած ավելի քան 4 հազար փախստականների», «ՌԻԱ» գործակալությանը պատմել է Աբդալլահը։ Ըստ նրա՝ մատուռը Ստամբուլի Այա-Սոֆիա տաճարի հետ կկապի միայն անունը։