Նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի

63

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ:

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ: