Մարս մոլորակի վրա թթվածին կստանան 2021-ին

101

Մարս մոլորակի վրա մաքուր թթվածինը կարող է առաջին անգամ հայտնվել 2021 թվականին, եթե արդարացվեն ամերիկացի գիտնականների ակնկալիքները։

Էլեկտրական հոսանքի օգնությամբ MOXIE սարքը կառանձնացնի ածխաթթու գազի ատոմները (Մարսի մթնոլորտը մոտ 96%-ով դրանից է բաղկացած) և դրանցից կանջատի թթվածին: Մարսի վրա թթվածին ստանալը, ի տարբերություն այնտեղ 30 տոննա գազանման նյութի առաքմանը, կխնայի միլիարդավոր դոլարներ, ասել է նախագծի գիտական ​​ղեկավարի տեղակալ Ջեֆրի Հոֆմանը, որը NASA-ի նախկին տիեզերագնաց է:

17 կիլոգրամանոց այդ սարքը տեղադրվել է Perseverance մարսագնացի վրա և Երկրից Մարս է ուղարկվել 2020 թվականի հուլիսի 30-ին: Ակնկալվում է, որ մինչև 2021 թվականի փետրվարը MOXIE-ն կհայտնվի հարևան մոլորակի վրա, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։