Հունական պատվիրակությունը կժամանի Անկարա

64

«Անկարան ձգտում է երկխոսության միջոցով լուծել տարաձայնությունները», այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա ասել է, որ առաջիկա օրերին հունական պատվիրակությունը ժամանելու է Անկարա՝ բանակցությունների նպատակով:

«Մենք երկխոսության կողմնակից ենք և ձգտում ենք բարիդրացիական հարաբերությունների, այդ թվում Հունաստանի և Բուլղարիայի հետ: Բանակցությունները հարևան երկրների հետ կշարունակվեն», ասել է թուրք նախարարը, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: