Առաջընթաց ցողունային բջիջներից նոր հյուսվածքների աճեցման գործում

88

Համաձայն Պետերբուրգի ԻՏՄՕ համալսարանի գիտնականների հայտարարության՝ ռուս և բրիտանացի գիտնականների խումբը մշակել է ռոբոտ, որը կարող է ավտոմատացնել ցողունային բջիջներից նոր հյուսվածքների աճեցման գործընթացը: Ցողունային բջիջների եզակիությունը կայանում է նրանում, որ դրանք կարող են օգտագործվել ցանկացած վնասված հյուսվածք փոխարինելու համար:

Սա կարևոր երևույթ է, քանի որ ցողունային բջիջներով թերապիան կարող է զգալիորեն երկարացնել կյանքը և բարելավել մարդու առողջությունը, հաղորդում է РБК-ն։