Frankfurter Rundschau․Ամերիկյան զորքերի դուրսբերումը կբարձրացնի լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում

70

Ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերումը Գերմանիայից կբարձրացնի լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և ՆԱՏՕ-ի կազմում, գրում է գերմանական Frankfurter Rundschau-ն։ «Ոչ, Գերմանիայի և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական այլ երկրների անվտանգությունը ուղղակիորեն չի թուլանա: Սակայն Թրամփի վարչակազմը կստեղծի ավելի մեծ լարվածություն», նշում է հոդվածի հեղինակը:

«ԱՄՆ-ն ցանկանում է հավելյալ ռազմական ստորաբաժանումներ վերաբաշխել Լեհաստանում և Բալթյան երկրներում, այսինքն՝ Ռուսաստանի սահմանների մոտ: Դա անկասկած կբարձրացնի լարվածությունը Մոսկվայի հետ հարաբերություններում: Բայց նա, ով ուզում է փոխել եվրոպական պետությունների նկատմամբ Վլադիմիր Պուտինի ինչ-որ չափով ագրեսիվ քաղաքականությունը, ոչ միայն պիտի սպառնա, այլև նրան ինչ-որ բան առաջարկի: Օրինակ՝ բանակցություններ այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել համատեղ անվտանգությունը և վերջ տալ սպառազինությունների մրցավազքին»:

Բացի դրանից, ԱՄՆ-ի նախաձեռնությունը չի բարելավի դաշնակցային հարաբերությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում: Պատժելով նրանց, ովքեր, ինչպես  Գերմանիան, չեն հետևում հրահանգներին, Վաշինգտոնը դավաճանում է ժողովրդավարական սկզբունքներին, գրում է հրատարակությունը: