«Դուք կենդանի դիակ եք, և եթե ձեր ֆուտլյարը նույնիսկ ձայն է հանում». Զաքար Խոջաբաղյան

61

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում վրում է.

«Չստացված կյանքից նեղացած ու դատարկ «փոշեկուլները», սովորություն են դարձրել՝ պարբերաբար կախվել ավանդույթներից ու պիտակավորել դրանք։ Ախար դուք էնքան տխմար եք, որ չեք գիտակցում, որ ձեր չստացված կյանքի մեղավորը դուք եք, ձեր գանգատուփի պարունակությունն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Դուք ախար էնքան անգրագետ ու սահմանափակ եք, էնքան քառակուսի մտածելակերպով ու նեղմիտ, որ նույնիսկ չեք գիտակցում, որ ավանդույթ բառի հիմքում ԱՎԱՆԴՆ է։ Գոնե հասկանու՞մ եք էդ բառի արժեքը։ Ավանդն ու ավանդույթը ապագային միտված ժառանգություն են, ավանդապահությունը՝ հեռատեսություն և լայնախոհություն, հավիտենականության բանալին, ոչ թե ձեր պես՝ միայն այսրոպեական օրվա «կայֆերով» թրև գալու դատարկ ու արդեն իսկ ժամկետանց գոյություն…
Դուք նույնիսկ չեք հասկանում, որ ապրելով ներկայում, արդեն իսկ անցյալ եք, իսկ ավանդն ու ավանդույթը՝ նաև ապագա…
Դուք կենդանի դիակ եք, և եթե ձեր ֆուտլյարը նույնիսկ ձայն է հանում, դա դատարկ գանգատուփի անիմաստ զնգոցն է՝ դրա դատարկության հուշարարը… Մեղք եք… Ափսոս ձեր նախնիները, որ ձեզնով իրենց քոքը կտրվում է…»

https://hy.m.wiktionary.org/wiki/%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4