Ստուգումներ՝ տրանսպորտում

62

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկողական գործառույթներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և ՃՈ Նորագավիթի հենակետում։

Հուլիսի 30-ի վաղ առավոտից մեկնարկած վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու մի շարք դեպքեր։