Չինաստանը պատրաստ է զարգացնել ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

97

Չինաստանը պատրաստ է շարունակել ամրապնդնել բարձր մակարդակի շփումները Ռուսաստանի հետ և գործնական համագործակցություն իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համատեղ զորավարժանքները, ռազմական մրցումներն ու ռազմական պատրաստությունը, անձնակազմի մարզումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՉԺՀ դեսպան Չժան Խանխուեյը, որի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ» գործակալությունը:

Դեսպանը շեշտել է, որ նպատակը երրորդ երկրի դեմ ռազմական դաշինքի ստեղծումը չէ, այլ անվտանգությունն ու կայունությունը։