Ուկրաինայի բնակիչը երրորդ անգամ վարակվեց կորոնավիրուսով

85

Ուկրաինայի Տերնոպոլի շրջանի մի բնակիչ, որի մոտ երկու անգամ արդեն ախտորոշվել էր կորոնավիրուս, վարակվել է երրորդ անգամ: Այդ մասին հաղղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Տերնոպոլում այժմ COVID-19-ի հետ կապված իրավիճակը վատթարացել է։ Առողջապահության տարածքային վարչության պետ Վլադիմիր Բոգայչուկի խոսքերով՝ նկատի ունենալով այն, որ պացիենտը երրորդ անգամ է վարակվել, պետք է հասկանանք, որ նույնիսկ նրանք, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով, պաշտպանված չեն։